20.05.2024Չափումներ․ գործնական կարողությունների ամփոփում

  1. Չափում ենք երեք առարկայի չափումները, հաշվում նրա պարագիծն ու մակերեսը։ 14sm 15sm 10sm789u
    Չափեցի ուղղանկյան երկարությունը և լայնությունը։ Ստացա — և —-։ Հաշվեցի պարագիծը՝ — և մակերեսը՝ —։
  2. W ord ծրագրում ստեղծում ենք աղյուսակ, որում իրար տակ բաժանումն ենք կատարում՝ 792 : 3։
  3. Ծրագրում տեղադրում ենք Geogebra ծրագրով նկարած պատկերներ՝ ուղիղ, ճառագայթ, հատված, քառակուսի, ուղղանկյուն, շրջան:

Задание 5 /4-ый класс/

  1. Вспомним, как называются мамы и детёныши.

бык, корова, телёнок

баран, овца, ягнёнок

волк, волчонок, волчица,

петух, курица, цеплёнок

слон, слониха, слонёнок

козёл, коза, козлёнок

медведь, медведица, медвежонок,

кот,котёнок, кошка

2.Вместо выделенных слов там, где нужно, напиши слова он, она или оно.

Был жаркий летний он. Ярко светило солнце. Оно освещало всё кругом. Козлёнок вышел погулять. Он подошёл к озеру. оно было маленькое. Он посмотрел в воду. Она  была прозрачная. Он  увидел себя в воде. Он удивлённо остановился и долго смотрел на себя.

3.Подчеркни слова, которые отвечают на вопросы какой? какая? какое?

Жила-была белая ромашка. Однажды она нарисовала белое облако. Ромашка посмотрела в голубое небо и увидела там такое же белое облако. Вдруг из него пошёл весёлый дождь. Потом появилось яркое солнце. Это было очень красиво. Ромашка нарисовала рядом с облаком жёлтое солнце. Какая красивая картина

4.Вместо точек напиши Жи или Ши

Крыши, снежинки, кружились, карандаши, живут, лыжи, машина, груши, ножи, малыши, мыши, уши, чижи, камыши, шишка, спиши, подержи, скажи .

5.Допиши словосочетания

Белый мел; белая лилия; белое пальто; белые розы; белый кот; белая собака; белое полотенце; белые цветы; белый корабль; белая кошка; белое облако; белые карандаши.

6. Допиши, что какого цвета

Снег белый; гвоздика красная; яблоко жёлтое; лист белый; ромашка белая; платье красное; мак красный; трава зелёная; небо голубое .

Годовой отчет

  1. Напишите ваше имя и фамилию.
    Алиса Петросян
  2. Сколько вам лет?
    10
  3. В каком классе вы учитесь? В какой школе?
    4.3 в западной
  4. Какой ваш любимый предмет? Почему?
    Руский потаму что мне очень лехко делать упражнение и мне приятно.
  5. Расскажите о своей семье.мама у неё есть WB 4 отелья ей 35 у неё
    есть машина она любит чёрний.
  6. Есть ли у вас домашнее животное? Какое ваше любимое животное? Расскажите о нем.
    У меня есть кошка её завут Мурка она кушет бесконечно она очень толстая ей 2 года
  7. Расскажите о своих друзьях.
    они очень добрие.
  8. Какой ваш любимый вид спорта?
    нету
  9. Какие книги вы любите читать? Ваша любимая книга.
    моя любимая книга заяц и ёж
  10. Участие в флешмобах.
    Я делаю все флешмоби.
  11. Над какими проектами вы работали в этом году?
    над всеми
  12. Какой проект вам понравился?
    Пасха в Армени
  13. Рубрика «Русский язык» /ссылка/
    Ռուսերեն

Ճանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են
  3. Ի՞նչ է ֆաունան:
     Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են 
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
    հավ, կով, ոչխար, խոզ

Թեսթ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: օ
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    եր□-երբ փա□չում-փախչում փ□ած-փռած ար□ին-արջին
  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:
    պարել
  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս-
    բ/թաց-չոր
    գ/ջահել- 
    դ/կենդանի- 
  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:
  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը
    բ/վարազները
    գ/ծառերը
    դ/արջերը
  • Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:
  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:
  • Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
                                     
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:
  1. Նկարագրի՛ր վարազներին:
  2. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:

8.05.2024 Առաջադրանքներ

  1. Ներկայացրու 4036 թիվը կարգային գումարելիների գումարի տեսքով։
    4×1000+3×10+6×1=4036
  2. Գտիր 470 և 70 թվերի տարբերությունից 5 անգամ մեծ թիվը։
    (470-70)x5=2000
  3. Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 4-ին։
    1) 4, 14, 24, 34, 44, 54
    2) 4, 12, 20, 24, 30, 40
    3) 4, 12, 24, 28, 36, 40
    4) 4, 16, 28, 34, 40, 44
  4. Քառակուսու պարագծի 3/4 մասը 12 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմի երկարությունը։
    12:3=4sm
  5. Հաշվիր արժեքը։ 6 օր 12 ժ — 5 օր 14 ժ
    1)6×24=144
    2)144+12=156
    3)5×24=120
    4)120+14=134
    5)156-134=22
  6. Գտիր անհայտ բաղադրիչը։ [] x 80 = 960
    12
  7. Ինչպե՞ս կփոխվի արտադրյալը, եթե արտադրիչներից որևէ մեկը մեծացվի 15 անգամ։ 1) կփոքրանա 15 անգամ 2) կմեծանա 15 անգամ 3) կմեծանա 15-ով 4) կփոքրանա 15-ով
  8. 560 000 մ-ն արտահայտիր կիլոմետրերով։
  9. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 240 սմ է։ Գտիր այն քառակուսու մակերեսը, որի կողմը հավասար է եռանկյան կողմին։
  10. Հայկի մտապահած թվի և 225-ի տարբերությունը 140-ով փոքր է 220-ից Ո՞ր թիվն է մտապահել Հայկը։
  11. Արկղում կա 12 կարմիր, 7 կապույտ և 10 կանաչ ուլունք։ Առանց նայելու արկղից ամենաքիչը քանի՞ ուլունք պետք է վերցնել համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ կլինեն բոլոր գույնի ուլունքներից։
  12. Հաշվիր արժեքը։
    3 × ( 4040 : 8) — 12 × (150 — 12 × 6)
  13. Առաջին մեքենայում կա 45 միատեսակ արկղ խնձոր, իսկ երկրորդում՝ 50 այդպիսի արկղ։ Հաշվիր, թե քանի կգ խնձոր կա երկու մեքենաներում միասին՝ իմանալով, որ առաջին մեքենայում կա 120 կգ պակաս խնձոր, քան երկրորդում։

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`

Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

Բուսահող

Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերևխոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։
Մայրենիի բաժին

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։
2023, Իմ առաջին նյութը

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:
չկա տենց բաժին

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։
Ռուսերեն

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։
չկա տենց բլեգ

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
Առնոի բլօգը լավ է սպասարկում

Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ:
շատ լավ